Կանխարգելում և բուժում տանը
Բուժում է արջայուղը
Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց:
Համարվում է, որ արջայուղը դրական ներգործություն է ունենում մաշկային հիվանդությունների` էկզեմայի, մաշկաբորբի, մանկական դիաթեզի, ալերգիկ մաշկային քորի դեպքում, նաև սկսվող փսորիազի նախնական փուլում։ Արջի ճարպի «կործանարար» ազդեցությունից չեն կարողանում խուսափել տարբեր տեսակի վարակները, սնկերը, մանրէները։
Ճարպն ունի բարենպաստ ազդեցություն լյարդի վրա, պաշտպանում է այն տարբեր տեսակի քիմիական դեղերի օգտագործումից առաջացած թույներից։ Ճարպն օգտագործվում է դիմադրողականության ամրապնդման համար, ունի հակաբորբոքային, ցավազրկող, վերքամոքիչ, մանրէասպան հատկություններ։ Լավացնում է հոդերում արյան և ավիշի շրջանառությունը։
Արջի ճարպից յուղը պատրաստվում է նույն կերպ, ինչպես խոզի, սագի, կուղբի յուղերը.
Մսաղացով աղացեք ճարպը, պահեք ջրային բաղնիքի վրա, երբ համաչափ զանգված ստացվի` վերցրեք կրակից։ Ստացվում է բաց դեղնավուն կամ անգույն ճարպայուղ։ Տաք վիճակում լցրեք փակվող կափարիչով ամանի մեջ։ Պահեք սառնախցիկի մեջ։
Օգտագործելուց առաջ վերցրեք անհրաժեշտ չափաբաժինը, այն պետք չէ տաքացնել, քանի որ սենյակային պայմաններում արագ հալչում է։ Ճարպայուղն օգտագործվում է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, փորկապության, պանկրեատիտի, հյուծվածության դեպքում, պոտենցիայի վերականգնման համար, և այլն։
Վերքերի ապաքինում.
Արջայուղը քսեք թանզիֆե անձեռոցիկին, դրեք վերքին, վիրակապեք, փոխեք օրը 1 անգամ։ Նույն կերպ կիրառեք օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի, արթրիտի, ռևմատիզմի դեպքում։
Մրսածություն.
Խմեք 1-ական ճ/գ արջայուղ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք, մինչև լիարժեք ապաքինվեք։ Երեխաներին թույլատրվում է կեսական թ/գ` օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
Թոքախտ, թոքաբորբ, բրոնխիտ.
Խմեք 1-3 ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս։ Ընդմիջեք 2-4 շաբաթ` կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, կրկնեք ևս 1-2 անգամ։
Թոքաբորբ (բարդույթներով ընթացող).
Խմեցրեք 1-ական թ/գ երեխաներին, իսկ դեռահասներին` 1-ական աղանդերային գդալ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Արջայուղը լուծեք 200 մլ տաք կաթի մեջ, ավելացրեք մեղր կամ մուրաբա։ Կաթի հանդեպ անընկալունակության դեպքում ճարպայուղը հաստ շերտով քսեք սև հացին։ Խմեք մասուրի պտղից կամ ազնվամորու տերևից պատրաստված տաք թեյ։
Ձայնալարերը փափկեցնող.
Խմեք 1-2 ճ/գ ճարպայուղ` կախված մարդու քաշից. Մինչև 100 կգ` 1 ճ/գ, իսկ 100 կգ-ից ավելի` 2 ճ/գ, տաք վիճակում։ Շարունակեք, մինչև լիարժեք բուժվելը։ Այս դեղատոմսն օգտակար է երգիչներին, դասատուներին, ինչպես նաև` այն մարդկանց, որոնց աշխատանքային գործունեությունը կապված է ցրտին` դրսում աշխատելու հետ։ Շարունակեք բուժումը` մինչև ապաքինվելը։
Լյարդը թույներից մաքրող.
Խառնեք արջայուղը մեղրի հետ (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` առավոտյան և երեկոյան, ուտելուց 30 րոպե առաջ։
Երեխաներին թույլատրվում է ըստ քաշի` մինչև 30 կգ-ի դեպքում` 1 թ/գ, իսկ 30-50 կգ-ի` 1 աղանդերային գդալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/01/13/163355.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/01/13/163355.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
04.12.2015
Ռւզաննա
01.12.2015
Կարդացեք նաև
Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...
Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...
Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...
Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...
Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...
Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...
Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:
Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն